Տասնամյակների շինարարությունից հետո կամուրջը հյուսիսային Հնդկաստանում այցելուների համար բաց կլինի 2023 թվականի դեկտեմբերի վերջին կամ 2024 թվականի հունվարին, ասվում է հայտարարության մեջ։
Հնդկաստանում է գտնվում աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը։ Էյֆելյան աշտարակից 35 մետր բարձր Չենաբ կամուրջը 359 մետր բարձրությամբ կանգնած է Չենաբ գետի վրա՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանում, հաղորդում է CNN-ը:
Տասնամյակների շինարարությունից հետո կամուրջը հյուսիսային Հնդկաստանում այցելուների համար բաց կլինի 2023 թվականի դեկտեմբերի վերջին կամ 2024 թվականի հունվարին, ասվում է հայտարարության մեջ։

Բացի Չենաբ կամրջից, Ուդհամպուր-Սրինագար-Բարամուլլա երկաթուղու նախագիծը ներառում է երկրի ամենաերկար տրանսպորտային թունելի և Հնդկական երկաթուղու առաջին մալուխային կամրջի կառուցումը:
—