Քրեական պատասխանատվություն է սահմանվում ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար․ օրինագիծն ընդունվեց

Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը քրեորեն կպատժվեն։ Ազգային ժողովն այսօր օրինագիծն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Նախագծի համաձայն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի, ինչպես նաև սահմանափակող գործողություն կատարողները կպատժվեն 10-15 տարով, իսկ հրապարակային կոչեր հնչեցնելու պարագայում` վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկմամբ։

Եթե բռնություն պարունակող կամ բռնի գործողությունների կոչեր արվեն հրապարակայնորեն, լրատվամիջոցներով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա պատիժը կարող է լինել 2-5 տարի։

Գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն էր սահմանում միայն սահմանադրական կարգը տապալելու և բռնության դրդելու համար։

ՀՀ կառավարությունը համապատասխան նախագիծը հաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print