Հայաստանում քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք է արձանագրվել և ներկա պահին քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ներկայացնելով 2022 թվականի իրենց գործունեության մասին հաղորդումը։
Հայտնելով հանցավորության վիճակագրական տվյալները` նա ընդգծեց, որ նախորդ տարի այդ դեպքերը 14-ն են եղել։
«Նշված դեպքերն աճել են 11-ով կամ 78,6 տոկոսով։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3-ի նկատմամբ քրեական հետապնդում է ներկայացվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանից 3-ը գտնվում են կալանքի տակ»,- մանրամասնեց Վարդապետյանը։