Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 223 տոննա մարդասիրական բեռ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմը պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին մայիսի 2-ի երեկոյան հրապարակած հերթական տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ։ «Մենք միասնական ենք» բազմաֆունկցիոնալ հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել՝ Ստեփանակերտի  դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով», – ասվում է տեղեկագրում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print