Այցի ընթացքում Իրանի եւ Սիրիայի միջեւ կստորագրվեն տնտեսական համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Սա Իրանի նախագահի առաջին այցելությունն է Սիրիա՝ արաբական հանրապետությունում 2011թ. հակամարտությունից հետո։
Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ Սամեր ալ-Հալիլը։
Սիրիական Al-Watan թերթն ավելի վաղ գրել էր, որ Ռայիսիի այցը երկօրյա է, տեղի կունենան Իրանի եւ Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները երկու երկրների միջեւ ռազմավարական, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
Թերթի տեղեկացմամբ՝ Ռայիսիի այցի ընթացքում Իրանի եւ Սիրիայի միջեւ կստորագրվեն տնտեսական համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր։