Ես ասել եմ, որ այն թուղթը, որը բանակցում եք, դրա տակ ես եմ ստորագրելու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց արդյոք որևէ փաստաթուղթ դրվա՞ծ է այս օրերին ԱՄՆ-ում ընթացող Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ արտգործնախարարների բանակցությունների սեղանին:
Փաշինյանն ասաց՝ սեղանին կա փաստաթուղթ եւ այնտեղ որեւէ նորություն չկա։
«Թեզերի մասով ասել եմ, մանրամասների, տեքստային տարբերակների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր ռեակցիաներին ծանոթանալ։ Ես ասել եմ, որ այն թուղթը, որը բանակցում եք, դրա տակ ես եմ ստորագրելու: Բանակցե՛ք ազատ և՛ մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում, և՛ մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակում»,- հայտարարեց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ բանակցություններում չկա մի բան, որի մասին չի խոսել:
–