Ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքների ազատագրմանը, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակումներին։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ի հետ զրույցում ասել է, որ Կիևի նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան։
«Մենք տեղեկություն չունենք Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին, սակայն, ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքների ազատագրմանը, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակումներին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին, հայտնել է ria.ru-ն՝ ՌԴ նախագահի աշխատակազմին հղումով։
–