«Իսկ «թուրք»-ի դեպքում, այո, ասել եմ՝ չեմ վիրավորվում, որովհետև չեմ կարծում, որ երբ որ ասում են՝ «թուրք», պիտի վիրավորվես, ինչպես ասում են՝ շվեդ կամ գերմանացի կամ «ռուս»։ Կամ, որ մեկին ասում են՝ հայ, ինչու՞ պիտի վիրավորվի»,- ասաց Փաշինյանը։
Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իր դիրքորոշումը «դավաճան» և «թուրք» որակումների վերաբերյալ։
Վարչապետն ասաց, որ ոչ թե չի վիրավորվում, այլ չի վախենում, երբ իրեն դավաճան են ասում․ «Ես չասացի՝ չեմ վիրավորվում, ասացի՝ չեմ վախենում։ Դրանք տարբեր բաներ են»։

–