Բացի Ֆրանսիայից, նույն մոդելի անօդաչու սարքերը կուղևորվեն մեկ այլ դաշնակից պետություն, ինչը կընդլայնի ընկերության ներկայությունն աշխարհում։
Ֆրանսիան իր զինված ուժերի կարիքների համար կգնի ամերիկյան Switchblade 300 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ամերիկյան AeroVironment ավիաարտադրողը։
«ԱՄՆ-ի բանակի հետ նոր պայմանագիրը ներառում է Switchblade 300-ի ռազմական վաճառքն արտասահմանում, առաջին անգամ Ֆրանսիայում»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ բացի Ֆրանսիայից, նույն մոդելի անօդաչու սարքերը կուղևորվեն մեկ այլ դաշնակից պետություն, ինչը կընդլայնի ընկերության ներկայությունն աշխարհում»։
–