Կրասնոյարսկում 67-ամյա կինը պատվիրել է որդու և դստեր սպանությունը՝ ունեցվածքի միակ սեփականատերը դառնալու համար։
Նա կիսվել է իր ծրագրերով ընկերոջ հետ և խնդրել նրան օգնել գտնել մարդասպանին: Այդ պահից նրա գործողությունները գտնվում էին ոստիկանների հսկողության տակ։
Սպանության համար կինը խոստացել է վճարել 80 հազար ռուբլի։ Երբ «մարդասպանը» հայտնել է, թե իբր ավարտել է գործը, պատվիրատուն գումարով եկել է հանդիպման վայր ու բերման ենթարկվել ոստիկանների կողմից։