ԱՄՆ-ն հիասթափված է Թուրքիայի՝ իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար փակելու կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի՝ իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար փակելու կապակցությամբ։

«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափված ենք Թուրքիայի հայտարարությունից՝ դադարեցնելու հայկական ավիաընկերություններին իր տարածքով թռիչքներ իրականացնելու թույլտվությունը։ Օդային երթևեկության վերականգնման վերաբերյալ երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման կարևոր գործիք են դարձել։ 
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային կապերը», — ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print