Մայիսի 4-ին վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։
Ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․
«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։
Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:
Շրջել եմ զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:
Այցելել եմ նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին»,-գրել է Պապիկյանը:








