Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից ասել են Turkic World («Թյուրքական աշխարհ») ինտերնետային պարբերականին:
Նախագահի աշխատակազմն ասել է, որ ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ինքնուրույն և հայկական սփյուռքի թելադրանքից դուրս գործել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։
«Լուրջ խնդիր է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը դեռևս արմատացած են պատմության չապացուցված խորքերում: Դա լուրջ խոչընդոտ է այս հասարակության ժամանակակից և մշակութային աշխարհին ինտեգրվելու համար», — ասել է վարչակազմը:
Նշվում է նաև, որ Թուրքիան երբեք չի ամաչել իր պատմության համար, քանի որ պատմության ընթացքում միշտ հանդես է եկել ճշմարտության և արդարության օգտին: