Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է արժանացրել Քարակերտի պողպատաձուլական գործարանի ներկայացրած գործարար ծրագրին ու նաև որոշ հարկային արտոնություններ տվել։
Ծրագրի շրջանակներում գործարանը խոստանում է իրականացնել 1․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028թ․ ստեղծել 85 նոր աշխատատեղ։
Քանի որ Հայաստանում չկան մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, մետաղական ձուլակտորները արտահանվելում են Վրաստան՝ այնտեղ իրացնելու կամ այնտեղից դեպի ԵՄ և ԵԱՏՄ երկրներ վերարտահանելու նպատակով։