Մայիսի մեկին դադարեցվել էր բնական գազի մատակարարումը Հայաստան։
«Գազմպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
Մայիսի 4-ին՝ ժամը 16:30-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 1-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 4-ը՝ ժամը 20:00-ն․ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի տարածքում կիրականացվեն «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» 1400 մմ տրամագծով մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքները. ինչի կապակցությամբ կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան։
–