Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսին բանակցություններ կվարեն Ռուսաստանում․ Իլհամ Ալիեւ

«Այս ամիս Ռուսաստանում պետք է կայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը»։

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսին բանակցություններ կվարեն Ռուսաստանում։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Այս ամիս Ռուսաստանում պետք է կայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը»,- ասել է Ալիևը։ Ընդ որում, նա նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները համարում է «առավել օգտակար և պետքական»։ «Կարծում եմ, որ մենք պետք է հետագայում էլ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը ևս պատրաստ է դրան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում բանակցություններ են վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցությունների առաջին օրը մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print