Քաղաքացին ընդդեմ Հովիկ Աղազարյանի. կդիմի Ազգային ժողով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացի Տաթեւ Վիրաբյանը պատրաստվում է դիմում ներկայացնել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթեւ Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում։

Եվ չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Եվ, ահա, Տաթեւ Վիրաբյանը գործուն քայլերի է դիմում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print