Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորանքը «ԶՊՄԿ» ՓԲԸ 70-ամյակի առթիվ

Մե­ծա­գույն հա­ճույք է մեզ հա­մար՝ Ս­յուն­յաց թե­մի ա­ռաջ­նոր­դա­կան տե­ղա­պա­հիս, թե­մա­կան խորհր­դի ան­դամ­նե­րի, հա­նուր հոգ­ևո­րա­կա­նաց դա­սի և Ս­յուն­յաց աշ­խար­հի աստ­վա­ծա­վախ զա­վակ­նե­րի ա­նու­նից, «­Զան­գե­զու­րի պղնձա­մո­լիբ­դե­նա­յին կոմ­բի­նատ» ՓԲ ըն­կե­րութ­յան տնօ­րե­նութ­յանն ու ողջ աշ­խա­տա­կազ­մին հղել մեր ջեր­մա­գին շնոր­հա­վո­րանք­նե­րը և­ ա­մե­նայն բար­յաց մաղ­թանք­նե­րը կոմ­բի­նա­տի hիմ­նադր­ման 70-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ:

Լի­նե­լով Հա­յաս­տա­նի հան­քարդ­յու­նա­բե­րութ­յան կար­ևո­րա­գույն ըն­կե­րութ­յու­նը և մշ­տա­պես գլխա­վոր դիր­քեր զբա­ղեց­նե­լով Հա­յաս­տա­նի խո­շոր հար­կա­տու­նե­րի ցու­ցա­կում՝ այն տասն­յակ տա­րի­ներ քրիս­տո­սա­վանդ սի­րով, անմ­նա­ցորդ նվի­րու­մով և­ ար­գա­սա­վոր ծա­ռա­յութ­յամբ օ­րի­նա­կե­լի ու ա­ռա­ջա­տար է ե­ղել ոչ միայն հան­քարդ­յու­նա­բե­րութ­յան, այլև սո­ցիա­լա­կան, կրթա­կան, մշա­կու­թա­յին և բ­նա­պահ­պա­նա­կան ո­լորտ­նե­րում:

Ան­սա­լով ա­ռաջ­նոր­դա­կան տե­ղա­պա­հիս խնդրան­քին՝ կոմ­բի­նա­տը մշտա­պես հսկա­յա­կան օգ­նութ­յուն է ցու­ցա­բե­րել Ս­յուն­յաց թե­մին, ա­ջակ­ցել ա­ռող­ջա­կան խնդիր­ներ ու­նե­ցող մի շարք ան­ձանց, փրկել բազ­մա­թիվ կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին՝ տու­նը կորց­նե­լու վտան­գից, հո­վա­նա­վո­րել մեծ թվով ու­սա­նող­նե­րի՝ վճա­րե­լով ուս­ման վար­ձը, նպաս­տել թե­մին կից հոգ­ևոր-մշա­կու­թա­յին դպրոց ստեղ­ծե­լուն:

Ուս­տի առ ի գնա­հա­տումն անմ­նա­ցորդ ծա­ռա­յութ­յան՝ ջեր­մա­պես ա­ղո­թում ենք, որ Բարձր­յալ Աստ­ված քա­ջա­ռող­ջութ­յուն, ան­սահ­ման ուժ ու ե­ռանդ պարգ­ևի ըն­կե­րութ­յան տնօ­րե­նութ­յանն ու աշ­խա­տա­կազ­մին, որ­պես­զի նույն ե­ռան­դով, սի­րով ու նվի­րու­մով այն շա­րու­նա­կի ծա­ռա­յել մեր հզոր պե­տութ­յան կա­յաց­ման գոր­ծին:

Թող սյու­նե­ցի­նե­րի և հա­նուր հա­յութ­յան ա­ղոթ­քի ու­ժով կոմ­բի­նա­տի կեն­սա­ճա­նա­պար­հը հե­տա­գա­յում ևս ն­շա­նա­վոր­վի կա­յուն զար­գաց­մամբ և­ անվր­դով խա­ղա­ղութ­յամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print