Մայիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ վերջին բանակցությունները:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի շուրջ: