Գրեթե լիովին ցամաքել է Արցախի Սարսանգի ջրամբարը. Հոխիկյան

Արցախի ամենախոշոր ջրամբարը՝ Սարսանգը, Ադրբեջանի գործողությունների պատճառով գրեթե լիովին ցամաքել է։ Տեղեկությունը իր տելեգրամյան ալիքում հայտնել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Սա նշանակում է ոչ միայն բնապահպանական աղետ, այլև Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ, ինչը իր հետ բերելու է այլ խնդիրների։ Ես հասկանում եմ Ադրբեջանի նպատակները՝ ստիպել, որպեսզի Արցախ էլեկտրաէներգիա և գազ մտնի Ադրբեջանից։ Դա ևս մեկ ճնշման լծակ կլինի թշնամու ձեռքին։

ՀՀ ոլորտային գերատեսչություններին հարցումներ եմ ուղարկել Սյունիքի մարզից դեպի Ստեփանակերտ նոր էլեկտրագծի կառուցման ընթացքի և ժամկետների մասին։ Սա մեր ամենափոքր պատասխանն է Ադրբեջանին, դրան զուգահեռ կան այլ գործոններ, որոնք պետք է օգտագործենք և զսպենք թշնամուն»,- գրել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը և տարածել այս տեսանյութը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print