Հունվար – մարտ ամիսներին ծնվել է 8756 մարդ։ Նույն ժամանակահատվածում մահացել՝ 6763 մարդ։ Գրանցվել է նաեւ 0-1 տարեկան երեխաների մահվան 55 դեպք։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 հունվար – մարտ ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։
Ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2մլն 981 հազար 2 մարդ։
Հունվար – մարտ ամիսներին ծնվել է 8756 մարդ։ Նույն ժամանակահատվածում մահացել՝ 6763 մարդ։ Գրանցվել է նաեւ 0-1 տարեկան երեխաների մահվան 55 դեպք։
2022թ․ նույն ժամանակահատվածում ծնվել է 8185 մարդ։ Մահացությունների թիվը կազմել է՝ 7752։
2023թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ամուսնության 4071 եւ ամուսնալուծության 1086 դեպք: Ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ամուսնության 4030 եւ ամուսնալուծության 1017 դեպք։
–