«Ամեն օր Թուրքիայի տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Այժմ մենք դրանք դադարեցրել ենք։ Թող մեզանից չնեղանան, բայց մեր օդային տարածքը փակ է նաև հույժ կարևոր անձանց համար։ Մենք փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար»։
«Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական կառավարական օդանավերի համար», – թուրքական Т24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ամեն օր Թուրքիայի տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Այժմ մենք դրանք դադարեցրել ենք։ Թող մեզանից չնեղանան, բայց մեր օդային տարածքը փակ է նաև հույժ կարևոր անձանց համար։ Մենք փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար», – նշել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ միակ բացառությունն արվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի օդանավի համար։
«Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակ էր, որ ժամանել է Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։ Այդ գագաթաժողովի հյուրընկալող կողմը մենք էինք, ուստի չէինք կարող օդային տարածքը փակել կազմակերպության անդամ երկրի առջև», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
azatutyun.am