Իրավիճակի դրական փոփոխության հասնել չի հաջողվել․ Գուրգեն Ներսիսյանը՝ Լենցովի՝ Բաքու այցի մասին

Արցախում ռուս խաղաղապահների ղեկավար Լենցովի գլխավորությամբ Բաքվում կայացած քննարկումներում հաջողության հասնել չի հաջողվել: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», — ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print