🎥Ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել. Մելիքսեթ Պողոսյան

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձել է ներկա իշխանություններին պաշտպանելու վերաբերյալ քննարկումներին։

«Ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է, իմ երեխան նոր ծնված մահացել է, որ գնվում էի պատերազմի դաշտում՝ չեմ եկել թաղմանը, Վազգեն Սարգսյանն ասում էր, եթե Մելոն կա, հաղթում ենք, ես այդ հրամանատարն եմ եղել, ես իմ իշխանության, իմ պետության ու սահմանի կողքին եմ։ Ես ոչ մեկի կողմից չեմ, իմ կուսակցությունը իմ հայրենիքի պաշտպանությունն է։ Երբ պետք է դառնայի մարզպետ, Հայաստանի բոլոր հրամանատարները հավաքվել են, ասել՝ եթե դու ես դառնալու մարզպետ, յուրաքանչյուրս 200 հոգի վերցնում ենք գանք Սյունիքը փրկենք, Նռնաձորից մինչև Խոզնավար 300 կմ նոր սահմանի պաշտպանությունն ու ինժեներական աշխատանքները ես եմ արել»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչու չկարողացավ փրկել Սև լիճը, Պողոսյանը նշեց, որ դա բանակի խնդիրն է եղել․ «Ես այդ ժամանակ հարավային ճակատի հարցն էի լուծում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print