ՀայՓոստը հորդորում է չտրամադրել բանկային տվյալները

ՀայՓոստ ՓԲԸ-ն կոչ է անում զգոն լինել և չտրամադրել բանկային քարտի տվյալները։

«Կրկին ահազանգեր ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։

ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print