Երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախի շրջափակման հետևանքով Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկվել է։
«Երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»,-նշված է հաղորդագրությունում։
–