Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։
Խոսելով Երևանում Նեմեսիսի գործողությունների մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման վերաբերյալ Թուրքիայի արձագանքին, Գրիգորյանն ասել է. «Դա Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»։
Իսկ արձանի ապամոնտաժման հնարավորության մասին հարցին Գրիգորյանը նշել է, թե դա ՏԻՄ ոլորտին է վերաբերվում։