Այսօր մարզպետարանում տան բանալիներ եմ հանձնել Կապանում (և ոչ միայն) բոլորին հայտնի ուժեղ անհատականություն, դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանին ու իր որդի Կարենին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Բնակարանը գնվել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներով»,-գրել է մարզպետը` շնորհակալություն հայտնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ բնակարանի գնմանն աջակցելու համար։


