Արցախի թեմից հայտնում են, որ հոգեհանգստյան կարգից հետո կատարվել է խաղաղության աղոթք:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր` մայիսի 9-ին, կատարվել է հոգեհանգստյան կարգ` Արցախի պաշտպանության և Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակի համար:
Արցախի թեմից հայտնում են, որ հոգեհանգստյան կարգից հետո կատարվել է խաղաղության աղոթք: Թեմի հոգևորականաց դասի առաջնորդությամբ եկեղեցում միաբանված ժողովուրդը Բարձրյալ Աստծուն աղոթել է Հայաստանի և Արցախի անսասան խաղաղության համար:
Արարողությունների ավարտին Արցախի Պաշտպանության բանակի հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեկնարկել է Խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
–