Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 11-ին, 2֊րդ համարի ներքո։
Լիվերպուլում ավարտվել է «Եվրատեսիլ-2023»-ի առաջին կիսաեզրափակիչը, որում հանդես եկան 15 երկրների ներկայացուցիչներ։
Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում հանդես գալու իրավունք ստացան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Նորվեգիայի ներկայացուցիչները։ Դուրս մնացին Ադրբեջանը, Մալթան, Իռլանդիան, Նիդերլանդները և Լատվիան։
Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 11-ին, որում 2֊րդ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։