Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 3 ներկայացուցիչ

Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ¼ եզրափակչի ցերեկային մրցահերթում ուժերը կչափի Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ:

Ցերեկային մրցահերթի մեկնարկը ժամը 13:00-ից է:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են տարբեր փուլերում:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print