Դատարանը Թրամփին մեղավոր ճանաչեց

Հայցը քաղաքացիական էր, ուստի ԱՄՆ նախկին նախագահին սպառնում էր միայն տուգանք։

Երեքշաբթի Մանհեթենի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին մեղավոր ճանաչեց լրագրող և գրող Է. Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու և վարկաբեկելու համար՝ պարտավորեցնելով ԱՄՆ նախկին նախագահին 5 միլիոն դոլարի փոխհատուցում, հայտնում է New York times-ը: 

Ավելի քան մեկ տասնյակ կանայք տարիներ շարունակ մեղադրել են Թրամփին սեռական ոտնձգությունների մեջ, սակայն սա միակ մեղադրանքն է, որը հաստատվել է երդվյալ ատենակալների կողմից:

Դատարանը Թրամփին պարտավորեցրել է 2 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Քերոլին՝ որպես բռնաբարության փորձի հայցի կարգավորման մաս, ևս 3 միլիոն դոլար՝ զրպարտության և նրա հեղինակությանը վնաս պատճառելու համար: Հայցը քաղաքացիական էր, ուստի ԱՄՆ նախկին նախագահին սպառնում էր միայն տուգանք։

Հիշեցնենք, որ գրող Ջին Քերոլը 1996 թվականին Թրամփին մեղադրել էր Բերգդորֆի խանութի հագուստների փորձարկման սրահում բռնաբարության մեջ: Թրամփն իբր իրեն առաջարկել էր գնել ներքնազգեստ, և մինչ նա փորձում էր այն, ստիպել էր նրան սիրով զբաղվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print