Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Հիշեցնենք, երկու երկրների նախարարները հանդիպել էին նախորդ շաբաթ Վաշինգտոնում։