Հայկական պատվիրակության հետ քննարկմանն Անկարան չի պահանջել հեռացնել «Նեմեսիս» հուշարձանը. Բաբկեն Թունյան

Նշվել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նաև նման հուշարձան բացել:

Անկարայում անցած շաբաթ հանդիպել էին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները, արձանի հարցը ևս քննարկվել էր:
«Նշվել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նաև նման հուշարձան բացել, պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ՝ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար», – ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

azatutyun.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print