Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է մեկ զոհի մասին։ Զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Նովրուզալիզադե Օրհան Էլհան Օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մուսլիմ Մահմուդլուն, վիրավորվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի վաղ առավոտվանից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ժամ հրետանուց եւ ականանետերից գնդակոծել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հայկական դիրքերը։ Վիրավորվել է 4 հայ զինծառայող։