Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ պայմանով կմասնակցեն Քիշնևում կայանալիք հանդիպմանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը Քիշնևում կայանալիք հանդիպմանը՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հանդիպման մանրամասները չեն բացահայտվել։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի նիստին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ 

«Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպման շրջանակում առաջարկվել է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Հայտարարել ենք, որ ադրբեջանական կողմի մասնակցությունը Քիշնևի ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավոր է պայմանով, որ բրյուսելյան ձևաչափը չփոխարինվի և չփոխվի։ Սակայն Քիշնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերջնական պայմանավորվածություն դեռ չկա՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հանդիպման մանրամասները չեն բացահայտվել»,-հայտնել է Հաջիզադեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print