ԶՊՄԿ-ն 2023-ի առաջին եռամսյակում վճարել է 2 անգամ ավելի շատ հարկ, քան ամբողջ 2016թ–ին․ Փաշինյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին,որն, ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ չի ունեցել։

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 2 անգամ շատ հարկ, քան ամբողջ 2016թ–ին։ Կառավարության այսօրվա նիստում ման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավանություն տալով«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին։

«ԶՊՄԿ–ն 2022թ–ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Իսկ, օրինակ, 2016թ–ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016թ–ին։ Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ»,– նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ ՀՀ–ն հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն մինչ այժմ չի ունեցել։

Քննարկման մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում․

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print