Երևանի 166 դպրոցում աշակերտներից մեկի հայրը ծեծել է 2 աշակերտի

Պարզվել է, որ դպրոցի 8-րդ դասարանի տղաներից մեկի հայրը հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սանի, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 11-ին աշակերտներից մեկի հայրը մտել է դպրոց և հարվածներ հասցրել 9-րդ դասարանի երկու աշակերտների։

Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից․ «Ժամը 12։57-ին դպրոցի փոխտնօրենից այս առիթով ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Պարզվել է, որ դպրոցի 8-րդ դասարանի տղաներից մեկի հայրը հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սանի, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print