Վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
«Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-հայտնում են ՊՆ-ից։
Նշվում է նաև, որ մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: