Պաշտպանության նախարարին ներկայացվել են վիրավորների առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ պաշտպանության նախարարին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:


