ՈՒԵՖԱ-ն կարող է չեղարկել Թուրքիայում նախատեսված Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

ՈւԵՖԱ-ն բանակցություններ է վարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոն տեղափոխելու մասին, եթե Ստամբուլում անկարգություններ սկսվեն նախագահական ընտրություններից հետո:

Նշենք, որ հունիսի 10-ի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է անցկացնել Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում, սակայն մտահոգություններ կան քաղաքացիական անկարգությունների հեռանկարի վերաբերյալ, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քսանամյա իշխանությունը ավարտվի այս ամսվա ընտրությունների արդյունքներով:

ՈւԵՖԱ-ն չափազանց դժկամությամբ կընդունի եզրափակիչը տեղափոխելու որոշումը, քանի որ եվրոպական ֆուտբոլի ամենամեծ իրադարձությունը Covid-ի պատճառով երկու անգամ արդեն հետաձգվել է Ստամբուլից՝ 2020 և 2021 թվականներին։

Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։

Քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, ստիպված լինի ուշացած որոշում կայացնել, չնայած կառավարման մարմնին մոտ կանգնած աղբյուրները հինգշաբթի օրը պնդել են, որ չի նախատեսվում հանդիպումը տեղափոխել Թուրքիայից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print