Արցախի կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները արցախցի երիտասարդների կրթության իրավունքի իրացման համար․ ԱՀ պետնախարար

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են այս և մյուս խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, որոշում է կայացվել առաջիկայում քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի գործընկերների հետ՝ ծագած խնդիրները լուծելու հնարավոր եղանակները, դրանցից առավել օպտիմալ ու արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է արցախցիների կրթության իրավունքի վրա արցախի շրջափակման ազդեցության հետեւանքները եվ դրանց մեղմման ճանապարհները։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել Գուրգեն Ներսիսյանը։

«Հատկապես հիմա, երբ դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության, շրջափակման հետևանքով զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու կամ մասնագիտություն ընտրելու, Արցախից դուրս միջբուհական քննություններին մասնակցելու հնարավորությունից: Նույնպիսի խնդիրների առաջ են կանգնած նաև շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արցախյան բուհերում:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են այս և մյուս խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, որոշում է կայացվել առաջիկայում քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի գործընկերների հետ՝ ծագած խնդիրները լուծելու հնարավոր եղանակները, դրանցից առավել օպտիմալ ու արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները, ստեղծվելու են հնարավոր բոլոր պայմանները Արցախի երիտասարդության կրթության իրավունքի իրացման համար»,- գրել է պետնախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print