Մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է չվերթն իրականացնող «FlyOne Armenia» ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատճառն օդանավի տեխնիկական անսարքությունն է, չվերթը կկայանա մայիսի 14-ին՝ ժամը 00։20-ին։ Հետաձգման մասին հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
«Ի պատասխան ստացվող հարցումների հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից վստահեցնում են, որ թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։