📷Մեքսիկայում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 26 մարդ է զոհվել

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։

Մեքսիկայի հյուսիսում կիրակի օրը միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 26 մարդ է մահացել, հայտնում է REUTERS-ը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին Սիուդադ Վիկտորիա քաղաքի մայրուղու վրա: Նշվում է, որ բախումից հետո երկու մեքենաներն էլ սկսել են այրվել: Վթարի պատճառը, սակայն, դեռևս հայտնի չէ։

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, բեռնատարի քարշակը չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, անջատել է այն և փախուստի դիմել:

Կատարվում է հետաքննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print