Նպատակ ունենք Սյունիքում երկու ՔՈԱՖ կենտրոն բացել․ Անդրեա Վիկտորին

Դեսպանը նաև նշել է, որ ԵՄ-ն ՀՀ-ին տարբեր ծրագրերով աջակցություն է տրամադրում՝ տնտեսության զարգացման համար։ 

Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:

Դեսպանը նաև նշել է, որ ԵՄ-ն ՀՀ-ին տարբեր ծրագրերով աջակցություն է տրամադրում՝ տնտեսության զարգացման համար։ 

«Ինձ համար կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչ ենք մենք անում  Սյունիքում: Սա մեր տնտեսական ներդրումային պլանի մասին է: Հիմա պետք է համապատասխան պայմանագրերը ստորագրվեն, եւս երկու ՔՈԱՖ կենտրոն Սյունիքում բացենք: Նպատակ ունենք Կապանում Թումո կենտրոն բացել: Այս բոլորը տնտեսական ներդրումային պլանի մասեր են: Պետք է ընդգծեմ, որ առաջընթաց կա, սա համատեղ նախաձեռնություն է ՀՀ իշխանությունների, բիզնես համայնքի եւ ԵՄ երկրների ու բանկերի միջեւ: Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել եւ պետք է տա»,-ընդգծեց ԵՄ դեսպանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print