Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը:
Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Հանձնարարվել է այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը:
Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդի թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:
«Դեռևս 2019թ. Կոմիտեն նոր չափագրումներ է իրականացրել, իսկ 2021թ. ունեցել ենք Կոնդի նախագծի մրցույթի առաջին փուլը: Կառավարության հետ պետք է քննարկել 2-րդ փուլը՝ այս երկու գործընթացները զուգահեռ իրականացնելու համար: Որպեսզի բնակիչների իրավունքները պաշտպանված լինեն, պետք է առաջնահերթորեն սեփականության իրավունքներով արձանագրվեն իրենց իրական տարածքները և ոչ 2000-ականների սկզբին կազմված տվյալները: Այս քայլերից հետո միայն կխոսենք նոր նախագծի մասին, որը ենթադրում է ցածրահարկերով, հասարակական վայրերով, մշակութային ժառանգությունների պահպանմամբ ծրագիր»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը: