Վիկտորինի խոսքով՝ ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել:
ԵՄ առաքելությունը Հայաստանում արդեն բավականին տպավորիչ գործ է անում, դեռ ամբողջ թափով չեն գործում, շարունակում են ընդլայնվել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ դիտորդները համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ, նրանց միանում են ՊՆ-ի աշխատակիցները, հայտնում է news.am-ը։
Դիտարկմանը, որ մինչ օրս ԵՄ դիտորդների կողմից որեւէ հաշվետվության մասին խոսք չի եղել, Վիկտորինն ասաց, որ ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել:
«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտվնել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում», – ասաց Վիկտորինը։
Դեսպանը նաև նշեց, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության համար։
«Կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց գնացել են, կոնկրետ գնահատական տվել եւ դա ուղարկել Բրյուսել», – ասաց Վիկտորինը։