Հետագա միջոցառումներն իրականացվեցին Արաբկիրի ոստիկանների հետ: Հիմնավորվեց, որ 31-ամյա երևանցին թմրանյութը ձեռք է բերում Երևանում բնակվող 29-ամյա մի օտարերկրացուց, որն էլ իր հերթին այն ձեռք է բերում Երևանում բնակվող 39-ամյա համաերկրացուց:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 31-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ և դրանք մաս-մաս իրացնում Երևանում:
Օպերատիվ տեղեկության իրացումը սկսվեց մայիսի 5-ին, երբ արդեն պարզվել էր, թե ումից է նա ձեռք բերում թմրանյութը: Ժամը 19.30-ին 31-ամյա տղամարդը ձերբակալվեց Երևանի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամ մեթամֆետամին:
Հետագա միջոցառումներն իրականացվեցին Արաբկիրի ոստիկանների հետ: Հիմնավորվեց, որ 31-ամյա երևանցին թմրանյութը ձեռք է բերում Երևանում բնակվող 29-ամյա մի օտարերկրացուց, որն էլ իր հերթին այն ձեռք է բերում Երևանում բնակվող 39-ամյա համաերկրացուց:
Մայիսի 8-ին, ժամը 19.30-ին, նրանք ձերբակալվեցին Կասյան փողոցում և, 39-ամյա օտարերկրացու վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Արաբկիրի բաժին:
Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվեցին ընդհանուր 9 գրամ քաշով ութ փաթեթ մեթամֆետամին և պլաստիկ տարայով մարիխուանա: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 10 դեղահաբ:
Խուզարկություն եղավ նաև նրանց բնակարաններում: 39-ամյա տղամարդու տնից հայտնաբերվեցին մոտ 16 գրամ մեթամֆետամին, նույնքան ափիոն և թմրամիջոց օգտագործելու գլանակներ:
Երկուսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Հայտնում են Ոստիկանությունից։
–