Ենս Ստոլտենբերգը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է գրեթե 9 տարի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երկուշաբթի հաստատել է, որ մտադիր է լքել պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո և չի ընդունի հոկտեմբերին նոր ժամկետի առաջարկը։ Այդ մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած ժողովրդավարության գագաթնաժողովում, գրում է Reuters-ը:
Գլխավոր քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան իրեն փոխարինող «գերազանց իրավահաջորդի» գտնել։
Նա արդեն երեք անգամ երկարացրել է իր պաշտոնավարման ժամկետը և գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է գրեթե 9 տարի։
–