«Ըստ էության, մի բան հաստատվեց, որ դատավորի աթոռին նստած անձը այնպիսի գծեր անցավ, որ այլեւս հետ վերադարձ հնարավոր չի: Չգիտեմ հետո ինքը ոնց է նիստ անելու»:
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել է եւս 3 ամսով:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ բոլորին արդեն պարզ էր, որեւէ անակնկալ չկար. «Ըստ էության, մի բան հաստատվեց, որ դատավորի աթոռին նստած անձը այնպիսի գծեր անցավ, որ այլեւս հետ վերադարձ հնարավոր չի: Չգիտեմ հետո ինքը ոնց է նիստ անելու»:
–